Օբամայի վարչակազմը համաձայնեցրել է Կուբայում ամերիկյան արտադրական ձեռնարկություն հիմնելու հարցը: Կուբայի հեղափոխությունից ի վեր սա առաջին ամերիկյան բիզնեսը կլինի: Այս մասի գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ամերիկյան Ալաբամայից ընկերությունը կղզում ոչ մեծ տրակտորներ կհավաքի, որոնք կվաճառվեն Կուբայի մասնավոր ֆերմերներին: Ակնկալվում է տարեկան 1000 տրակտոր թողարկել:
Նշվում է, որ Հավանան հաճույքով սատարել է նախագիծը: Սպասվում է, որ ձեռնարկությունը կսկսի գործել 2017 թվականի առաջին եռամսյակում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական այցը Կուբա, բայց այն, հնարավոր է, չկայանա՝ Զիկա վիրուսի տարածման պատճառով: Օբաման նշել է, որ շատ կցանկանար Կուբա այցելել մինչեւ իր նախագահության ժամկետի ավարտը:





























