Ավստրիայի իշխանությունները որոշել են ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն «աշխատանքային միգրանտ» կկոչվեն, այլ ոչ փախստական: Այդպիսով նրանք ապաստան ստանալու իրավունք կունենան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ավստրիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը:

Ցանկում հայտնվել են նաեւ Վրաստանը, Գանան եւ Մոնղոլիան: Գերատեսչությունում հույս ունեն, որ այս միջոցը թույլ կտա բարձրացնել երկիր ժամանող միգրանտների հայտերի դիտարկման արդյունավետությունը:

Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ-Լյայթները նաեւ ընդգծել է, որ ցանկի ընդլայնումը պետք է վախեցնի փախստականներին: «Հենց աշխատանքային միգրանտների դեպքում է անհրաժեշտ հստակ ազդանշան տալ, որ Ավստրիայում նրանք պաշտպանություն չեն ստանա»,- հայտարարել է նախարարը:

Ավելի վաղ ավստրիական իշխանություններն «անվտանգ» էին ճանաչել նաեւ բալկանյան երկրները՝ Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան եւ Խորվաթիան: