Եվրամիության երկրների ԱԳ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել մասամբ չեղարկել Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը:

Պատժամիջոցների վերացման մասին հարցին նա դրական է պատասխանել: Ռեյնդերսը նաեւ հաստատել է, պահպանվում են չորս անձանց նկատմամբ պատժամիջոցներն ու զենքի էմբարգոն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը նաեւ հավելել է, որ վերացվել են նաեւ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ երեք ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: