Վրաստանի մահմեդական համայնքին 2014-ից հետո վերադարձվել է 79 մզկիթ երկրի ողջ տարածքում, հրեական համայնքին՝ 12 սինագոգ, ավետարանչական Բողոքական եկեղեցուն՝ մեկ շինություն, իսկ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին ապօրինի առգրավված որեւէ շինություն ոչ 2014-ին, ոչ 2015-ին չի վերադարձվել։ Այդ մասին վկայում են Վրաստանի կրոնի հարցերով ազգային գործակալության զեկույցում ներկայացված տվյալները, հաղորդում է «Երկրամասը»։

2015թ. կրոնական կազմակերպություններին փոխհատուցման նպատակով տրվել է 3,5 մլն լարի։ Մահմեդական համայնքը ստացել է 2,2 մլն, ՀԱԵ վիրահայոց թեմը՝ 600 հազար լարի, կաթոլիկ համայնքը՝ 400 հազար, հրեական համայնքը՝ 300 հազար լարի։ Այդ գումարը տրվում է որպես խորհրդային իշխանությունների հասցրած վնասի փոխհատուցում։

2015թ. Հայ առաքելական եկեղեցուն միայն հողատարածք է հատկացվել Բաթումիում կրոնական-կրթական կենտրոն կառուցելու համար։