ԱՄՆ նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով բազմիցս հայտարարել է, թե ինքը կարող էր Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնել, Հարավային Քարոլինայում սեր է խոստովանել Ռուսաստանին։
Միլիարդատերը վստահություն է հայտնել, որ ի տարբերություն իր մրցակիցներ սենատորներ Թեդ Քրուզի եւ Մարկո Ռուբիոյի, ինքը, դառնալով ԱՄՆ նախագահ, կարող է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Ես չեմ կարծում, որ Քրուզը կարող է Ռուսաստանի հետ գործեր վարել։ Չեմ կարծում, որ Ռուբիոն կարող է Ռուսաստանի հետ գործեր վարել։ Նա ճնշմանը չի դիմանում։ Ես ուղղակի չեմ տեսնում, թե ինչպես կարող են այդ մարդիկ բանակցել Պուտինի հետ այնպես, ինչպես դա կարող է անել այս մարդը»,- մատնանշել է ինքն իրեն Թրամփը։
«Եթե կա լավ գործարքներ կնքելու ցանկություն, ուրեմն պետք է խոսել Ռուսաստանի հետ։ Եվ ոչ մի վատ բան չկա նրանում, որ լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի հետ այն հիմարությունից հետո, որը տեղի է ունեցել»,- ասել է Թրամփը։




























