ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում «Գրեմի» մրցանակի է արժանացել իր ինքնակենսագրության աուդիո տարբերակի համար, որը կոչվում է «Լիարժեք կյանք. մտորումներ 90 տարեկանում» (A Full Life: Reflections at Ninety)։

Այս հուշերը հրապարակվել էին 2015թ. հուլիսին, հայտնում է ABC-ն։

Ջիմի Քարթերը երեք տարբեր գրքերի համար 7 անգամ առաջադրվել է «Ասույթներ» անվանակարգում։ Նա 2007թ. արդեն մեկ անգամ «Գրեմի» էր ստացել «Մեր անհետացող արժեքները» գրքի համար, որում պատմում էր նախագահի եւ քրիստոնյայի իր փորձի մասին, հայտնում է WSB-TV-ն։

Մեկ տարի անց նրան այդ անվանակարգում առաջադրել էին «Կիրակնօրյա առավոտը հարթավայրերում», իսկ անցյալ տարի «Կոչ առ գործ» գրքի համար, փոխանցում է ՌԲԿ-ն։