Գերմանիայի կառավարությունը ենթադրում է, որ 2016թ. երկիր կժամանի եւս 500 հազար փախստական։ Այս մասին գրում է Rheinische Post-ը՝ վկայակոչելով Աշխատանքի դաշնային նախարարությունում իր աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը Փախստականների եւ միգրացիայի հարցերով դաշնային վարչության եւ Աշխատանքի դաշնային նախարարության ղեկավար Ֆրանկ Յուրգեն Վայզեին խորհուրդ է տվել նախապատրաստվել եւս 500 հազար փախստական ընդունելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ 2015թ. Գերմանիա է ժամանել 1.1 մլն փախստական։
Frontex ԵՄ սահմանային գործակալության տեղեկություններով՝ 2015թ. ԵՄ է ժամանել 1.8 մլն փախստական։





























