Լոնդոնի ICE բորսայում, այսօր՝ փետրվարի 16-ին, սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 4 տոկոսով՝ մոտենալով 35 դոլարի սահմանագծին՝ մեկ բարելի դիմաց: Առավելագույնը Brent-ը սակարկվել է 34,78 դոլարով:

Նավթի գների աճը տեղի է ունենում Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարների սպասվող ոչ պաշտոնական բանակցությունների մասին լուրերի ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ նավթի հարցով բանակցությունների նախապատրաստության մասին: