Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի զարգացման նախարարությունը պաշտպանել է Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորների նախաձեռնությունը, որն առաջարկում է դաշնային նպատակային ծրագիր մշակել Ուկրաինան լքած անձանց կամավոր հիմունքներով տեղավորել Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի տարածքում, գրում է «Իզվեստիա» թերթը։
Նախարարությունից նշել են, որ մինչեւ 2020թ. Հեռավորարեւելյան դաշնային շրջանում կստեղծվի ավելի քան 50 հազար աշխատատեղ, որոնք կարող են զբաղեցնել ուկրաինացիները։ Առաջնային տարածքների ցուցակում են Բուրյաթիայի Հանրապետությունը, Զաբայկալիեն, Կամչատկան, Պրիմորիեն, Խաբարովսկը, Ամուրի, Իրկուտսկի, Մագադանի, Սախալինի եւ Հրեական ինքնավար մարզերը։




























