Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկրի համագործակցությունը դադարեցնելու կոչով։ Այս մասին նա հայտնել է «Էրա» ռադիոկայանի եթերում։
«Մեզ համար իդեալական կլիներ, եթե ԱՄՀ-ն առհասարակ այստեղ չլիներ։ Վրաստանից մենք ԱՄՀ-ն դուրս մղեցինք մեկ տարուց։ Ազատվեցինք եւ փառք Աստծու»,- նշել է Սահակաշվիլին։
Նրա խոսքով՝ հիմնադրամը մշտապես վերահսկում է երկրի կառավարության գործողությունները։ «ԱՄՀ-ն վիրաբույժի պես մի բան է։ Երբ քեզ պետք է վիրակապել մատներդ, նա ասում է՝ ինչի՞դ է պետք վիրակապը, արի՛ ձեռք կտրենք։ Պետք չէ ռիսկի դիմել»,- ասել է Սահակաշվիլին։շ
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտնել էր, որ Ուկրաինան կաշառակերության դեմ պայքարում զգալի առաջընթաց չի գրանցել, այդ պատճառով երկրին հատկացվող ֆինանսական ծրագիրը կարող է դադարեցվել։
Ուկրաինային հատկացվող ֆինանսական օգնության ընդհանուր չափը 17.5 մլրդ դոլար է, որից 6.7 մլրդ դոլարը 2015թ. Ուկրաինան ստացել է։




























