Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ալմաթիի հաքիմաթին հանձնարարել է քաղաքի հազարամյակին նվիրված միջոցառումները կազմակերպել առանց ավելորդ պերճանքի, սակայն հօգուտ քաղաքաբնակների, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ալմաթիի տոնակատարությունները պետք է կազմակերպել այնպես, որ Ալմաթիի բնակիչները մասնակցեն։ Բոլոր միջոցներն ուղղել ճանապարհների բարեկարգմանը, թաղամասերի մաքրման աշխատանքներ սկսել, վերականգնել շատրվանները եւ ոռոգման համակարգերը»,- ասել էնա։

Նազարբաեւը նշել է, որ պետք չէ լպստել ճանապարհները, որոնցով երթեւեկում է ղեկավարությունը։