Բելգիայի արքայազն Լորանը հայտնել է, թե հոգնել է արքայազն լինելուց, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով People-ը։
Ամսագրի փոխանցմամբ՝ 52-ամյա Լորանն այնպիսի տպավորություն է թողնում, որ ինքն ամեն բան ունի։ Նա ամուսնացած է Քլեր արքայադստեր հետ եւ ունի 3 երեխա։ Նա ողջ Եվրոպայում հարգանք է վայելում, հանդիսանում է ռազմածովային նավատորմի սպա, զբաղվում բնապահպանական հարցերով եւ պետությունից ամեն տարի 342 հազար դոլար թոշակ ստանում։
Լորանի խոսքով՝ ինքը գնահատում է հնարավորությունները, որոնք իրեն տալիս է իր կարգավիճակը, բայց ամեն դեպքում խոստովանում է, որ ժամանակ առ ժամանակ հոգնում է արքայական կյանքից։ «Դուք չեք սովորում, թե ինչպես դառնալ արքայազն, դա այն է, ինչ դուք պետք է զգաք»,- հավելել է նա։





























