Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երեքշաբթի եկել է փարիզյան դատարանի ֆինանսական հանցագործությունների հետաքննության բաժանմունք, որպեսզի ցուցմունք տա այսպես կոչված   Bigmalion ընկերության գործի վերաբերյալ, տեղեկացրել է  BFM-TV-ին:

Հարցաքննությունը կիրականացվի 2012-ին Սարկոզիի նախագահական արշավի ֆինանսավորման վերաբերյալ գործի հետաքննության շրջանակում: Այն կապված է Bigmalion PR գործակալության հետ, որի միջոցով կատարվել է պետության նախկին ղեկավարի նախընտրական արշավի ծախսերի մի մասը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հետաքննությունը ենթադրում է, որ ծառայությունների արժեքը զգալիորեն գերագնահատվել է, ինչի նպատակը եղել է  այնպիսի միջոցների ստացումը, որոնք գերազանցում են ֆրանսիական օրենքների կողմից նախընտրական արշավի ֆինանսավորման վրա դրված սահմանափակումները: Որոշ գնահատականների համաձայն, Bigmalion-ի միջոցով արված փոխանցումների ընդհանուր գումարը մոտ  10-11 մլն եվրոյի է հասնում: