Ռուսաստանի տարածքում գտնվող 324 ուկրաինական բեռնատարների երթեւեկությունը դադարեցվել է, հաղորդում է «Ռոստրանսնադզորը»:
Նման տվյալներ են ներկայացվել այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 10.00-ի դրությամբ: Բեռնատարների մեծ մասը կանգնեցվել է Ռուսաստանի Կենտրոնական եւ Հյուսիս-արեւմտյան դաշնային օկրուգների տարածքներում:
«Բեռնատարների վարորդների կողմից որեւէ հակաօրինական գործողություն չի արձանագրվել»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta-ն:
Մինչեւ ՌԴ տրանսպորտի նախարարության կողմից լրացուցիչ ցուցումների ստացումը, «Ռոստրանսնադզորի» տեսուչները կազմում են բեռնատարների առգրավման արձանագրություն եւ բեռնատարները տեղափոխում հատուկ պահպանման հրապարակ:




























