2015 թ. վերջին կայացել է զբոսաշրջության ոլորտի մասնագետների առաջին ծանոթությունը Հայաստանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, վերջին երկու տարիներին Հայաստանը Չինաստանի հետ բավականին արդյունավետ համագործակցություն է զարգացրել : Իսկ անցած տարվա վերջին Հայաստան է ժամանել Չինաստանի Ազգային զբոսաշրջային ադմինիստրացիայի ու 10 զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների խումբը: «Այստեղ նրանք ծանոթացել են զբոսաշրջիկներ ընդունելու մեր հնարավորություններին ու հանդիպել Հայաստանի զբոսաշրջության օպերատորների ասոցիացիայի անդամների հետ: Դա նրանց օգնել է գործնական կապեր հարթել»,- հավելել է Ապրեսյանը: