Եվրահանձնաժողովը Եվրամիության (ԵՄ) էներգետիկ անվտանգության բարձրացմանը վերաբերող առաջարկների փաթեթ է ներկայացրել, որը ներառում է Եվրամիության պետությունների կողմից էներգիայի, այդ թվում` գազի գնման նպատակով միջկառավարական համաձայնագրերի շուրջ բանակցությունների փուլում ստուգումների նոր կանոններ: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է ԵՀ կայքում: 

Փաթեթը չորս առաջարկից է կազմված: Առաջինը գազի մատակարարումների ոլորտում օրենսդրության վերանայումն է, երկրորդը` էներգիայի գնման համար միջկառավարական համաձայնագրերի կանոնների վերանայումը, երրորդը` ԵՄ-ում հեղուկացված գազի օգտագործման ընդլայնման ռազմավարությունը, չորրորդը` տարածքների ջեռուցման եւ հովացման ոլորտում ռազմավարությունը:  

«Էներգետիկ անվտանգության վերաբերյալ փաթեթը մեծ քայլ է դեպի մեր ապագայի անվտանգ, էկոլոգիապես մաքուր էներգիան», — իր թվիթերում գրել է կլիմայի հարցերով եվրոհանձնակատար Միգել Արիաս Կանյետեն: 

Նոր նորմերի ուժի մեջ մտնելը կախված կլինի Եվրամիության բոլոր շահագրգիռ կառույցների, այդ թվում` ԵՄ նախարարների խորհրդի եւ Եվրախորհրդարանի կողմից փաստաթղթի համաձայնեցման գործընթացից: