ԱՄՆ-ն մտադիր չէ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում, հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարք Թոները:
«Ցամաքային գործողությունը չի դիտարկվում, մենք մեր գործընկերների հետ ամեն շաբաթ ուսումնասիրում ենք, թե ինչպես կարելի է Սիրիայում ու Իրաքում ավելացնել հարվածները «Իսլամական պետությանը»: Սակայն ԱՄՆ-ն զորքերը Սիրիա մտցնելու մտադրություն չունի»,- ասել է Թոները երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Նրա խոսքով, Վաշինգթոնը նաեւ ապացույց չունի, որ Թուրքիա՛ն է ուզում իր զորքերը Սիրիա մտցնել:





























