Հարավային Սուդանում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ավիավթարից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն մահացածների հարազատներն իրենց հարցերի պատասխանները դեռ չեն ստացել:

Մեր տեղեկություններով` դեռեւս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել ավիավթարը եւ ովքեր են մեղավորները: Պաշտոնապես չի հաստատվել նաեւ, թե որ ավիաընկերությանը պատկանող օդանավն է վթարվել: Նշենք, որ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` օդանավը պատկանել է Գառնիկ Պապիկյանի Ala International LTD ընկերությանը, որը գրանցված է Շարժայում: Ավիավթարից հետո Պապիկյանն անհասանելի էր դարձել, նույնիսկ ավիավթարի զոհերի հարազատները չէին կարողանում կապ հաստատել գործարարի հետ:

Ի դեպ, այս գործով զբաղվում են միջազգային կազմակերպությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015թ. նոյեմբերի 4-ին բեռնատար ԱՆ-12 օդանավի վթարից զոհվել են տասնյակ մարդիկ՝ օդանավի անձնակազմը, ուղեւորները, երկրի վրա գտնվող մարդիկ։

Օդանավի անձնակազմի հինգ անդամները հայեր են եղել

Առաջին օդաչու, օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը

Ինժեներ Սամվել Մկրտչյանը

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը

Անձնակազմի մարմինները տեղափոխվել են Հայաստան: