Ստոկհոլմի արվարձանում, փետրվարի 17-ին թուրքական մշակութային կենտրոնի շենքում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21.35-ին, Բութշիրք կոմունայում: Պայթյունի հետեւանքով կոտրվել են շենքի բոլոր ապակիները:

Իրավապահ մարմինները շրջափակել են հարակից տարածքները, դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Տուժածների մասին տվյալները ճշտվում են: