Ճապոնիայում մեծ աղմուկ են բարձրացրել խորհրդարանի պատգամավոր Կանձույ Մարիյումայի դատողություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երակներում հոսում է «սեւամորթ ստրուկների արյունը», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդդիմությունը իշխող Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) անդամի խոսքերը որակել է ռասիզմի դրսեւորում ու պահանջել Մարույամային զրկել պատգամավորի մանդատից:
Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է օրենսդրական մարմին ներկայացնել բանաձեւի նախագիծ, որով Մուրայամային խորհուրդ կտան հրաժարական տալ: 70- ամյա քաղաքական գործչի խոսքերը դատապարտել է նույնիսկ կոալիցիայում «ԼԴԿ»-ի գործընկեր ՝ ցենտրիստական «Կոմեյտո» կուսակցությունը:





























