Անկարայում կատարված ահաբեկչության պատճառով հետաձգվել է ԵՄ 11 երկրների ու Թուրքիայի կառավարությունների ու պետությունների ղեկաավարների հանդիպումը: Գագաթնաժողովը պետք է նվիրված լիներ միգրացիայի խնդիրներին ու Սիրիայի իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ կառույցներում իր աղբյուրը:
«Հանդիպումը չի կայանա՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման պատճառով: Թուրքիայի վարչապետի այցը հետաձգվել է»,- հայտնել է նա:
Բազմակողմանի հանդիպման նախաձեռնողը Անկարան էր: Հանդիպման ընթացքում եվրոպական առաջնորդները պետք է քննարկեին « Թուրքիայի տարածքում փախստականների օրինական ու վերահսկելի ընտրության սխեման՝ նրանց հետագայում Եվրոպա տեղափոխելու ու տեղավորելու համար», պարզաբանում է գործակալությունը: Դրա դիմաց ԵՄ-ն ուզում էր, որ Թուրքիան պարտավորվեր միգրացիոն հոսքերի հսկողության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:
Հանդիպումը պետք է բացեր Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը, որ ծրագրված էր փետրվարի 18-19-ը:
Անկարայում պայթյուն է տեղի ունեցել երեկ երեկոյան՝ քաղաքի վարչական կենտրոնում, զինված ուժերի շտաբ բնակարանից, խորհրդարանի ու կառավարական շենքերից ոչ հեռու:
,





























