Բոլիվիայում հանրաքվե է ընթանում երկրի նախագահ Էվո Մորալեսի՝ երրորդ անգամ նախագահ դառնալու հնարավորության հարցով, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Մորալեսը հանրաքվեր է նախաձեռնել, որպեսզի վավերացնի սահմանադրական փոփոխությունները, որոնք խորհրդարանի հավանությանն են արժանացել նախորդ տարի։
Նախագահի խոսքով, երրորդ ժամկետն իրեն պետք է, որպեսզի ավարտի սոցիալական բարեփոխումները։ Ընդդիմությունը կարծում է, որ այդ նախաձեռնությունը հակաժողովրդավարական է։
Էվո Մորալեսի երկրորդ նախագահական ժամկետն ավարտվում է 2020 թվականին, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում նա իրավունք կունենք նախագահի պաշտոնում մնալ մինչեւ 2025 թվականը։
Տեխնիկական առումով Մորալեսն արդեն երեք անգամ ընտրվել է, սակայն 2009 թվականին սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, եւ պետությունը վերակազմակերպվել է որպես Բոլիվիայի բազմազգ պետություն։





























