Ուկրաինայում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պահանջել է Գերագույն ռադայի արտահերթ նիստ հրավիրել։ Այդ նպատակով նա արդեն դիմել է երկրի նախագահին եւ Ռադայի խոսնակին։ Ասյ մասին ասված է կուսակցության կայքում հրապարակված ուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դրա համար անհրաժեշտ է նախագահի կամքը, ուրիշ ոչինչ։ Նախագահը կարող է հավաքել խորհրդարանը եւ Գերագույն ռադայի ղեկավարությունը պետք է հայտարարի արտահերթ նիստի մասին։ Ես խնդրում եմ նախագահին եւ խորհրդարանի խոսնակին անել այդ քայլը, որովհետեւ այնպես, ինչպես նրանք են հիմա վարվում, նշանակում է հանձնել Ուկրաինան»,-հայտարարել է Տիմոշենկոն։

«Բատկիվշչինայի» առաջնորդը հիշեցրել է, որ Կիեւում «եռում է Մայդանը, կառավարությունը փաստացի հրաժարական է տվել, կոալիցիան տապալված է, իշխանությունը վերցրել են կլանները»։

Դրա հետ կապված, նա անիրավաչափ է համարում աշխատանքի դադար հայտարարելը, քանի որ Ռադայի առաջիկա նիստը նախատեսված է միայն մարտի 15-ին։