Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն ելույթ ունենալով France-3 հեռուստաալիքի եթերում, հնչեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու պայմանները։

Ֆրանսիայի նախարարի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները մոտ ապագայում կարող են հանվել, եթե առաջընթաց նկատվի Մինսկյան համաձայնագրի պայմանները կատարելու հարցում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Էյրոն կարծում է, որ Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը «խիստ անհրաժեշտ էր՝ Ղրիմի եւ 2014-ի գարնանը Ուկրաինայի շուրջ սուր ճգնաժամի պայմաններում»։

«Այդ պատժամիջոցները կարողացան իրենց պտուղները տալ՝ թույլ տալով փոխել իրավիճակը երկու կողմերում»,-վստահություն է հայտնել ֆրանսիացի նախարարը։