Այսօր՝ փետրվարի 21-ին, Դամասկոսում պայթյունների շարքի հետեւանքով առնվազն 30 մարդ է մահացել։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է սիրիական ժողովրդական աշխարհազորի աղբյուրը։

Ավելի վաղ նշվել էր պայթյունների շարքի մասին Դամասկոսի շիաներով բնակեցված Սեյիդ Զեյնաբ թաղամասում։ Նվազագույնը երեք պայթյուն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները, մեկ դեպքում էլ ականապատված մեքենա է պայթել։

Պայթյունների վայրում դեռեւս աշխատանքները շարունակվում են, եւ հավանաբար, զոհերի թիվը կաճի։