Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հաղորդել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դամասկոսում եւ Հոմսում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյուններ են տեղի ունեցել Դամասկոսի հարավում, շիաների Սեիդա Զեյնաբ թաղամասում:

Պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 70-ի, հիվանդանոց են տեղափոխվել տասնյակ վիրավորներ: