Հայաստանում գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ եւ Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյունախարարությունից NEWS.a,-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ` միեւնույն ժամանակ կարեւորելով արտադրանքի որակի եւ գնի հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղտեխնիկայի արտադրությանն ու մատակարարմանն առնչվող մի շարք հարցեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության շուրջ: Մասնավորապես հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` հայ ֆերմերների համար գյուղտեխնիկայի ցուցադրություններ կազմակերպելու, ինչպես նաեւ տեղում պահանջարկն ուսումնասիրելու նպատակով:





























