Սաուդյան Արաբիայի քրեական դատարանը դատավարություն է սկսել 32 մարդու դեմ, որոնց մեղադրում են Իրանի օգտին լրտեսության մեջ, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հաղորդագրությամբ, մեղադրյալների ցուցակում ընդգրկվել են Սաուդյան Արաբիայի 30 հպատակներ ՝ շիա բնակչությամբ Էլ Քաթիֆ նահանգից, Իրանի մեկ քաղաքացի ու Աֆղանստանի մեկ քաղաքացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրանց առաջադրվել են լրտեսական կազմակերպություն ստեղծելու, իրանական հետախուզությանը տեղեկություններ տրամադրելու, թագավորության պաշտպանությանը վերաաբերող գաղտնիքներ բացահայտելու, դավադիր գործողություններ կազմակերպելու, նաեւ արգելված գրականություն պահելու մեղադրանքներ:





























