Հնդկաստանում ցուցարարները հայտնել են, որ մի քանի օր տեւած ցույցերից եւ անկարգություններից հետո իրենք ընդունել են կառավարության առաջարկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ն։

Ռոհթաք եւ Ջաջար շրջաններում անկարգությունները սկսվել էին հինգշաբթի երեկոյան, երբ խետական հաստատություններում եւ ԲՈՒՀ-երում աշխատատեղերի քվոտաները բարձրացնել պահանջող ջաթերը (էթնիկ խումբ) արգելափակել էին ավտոմայրուղիներն ու բարիկադներ բարձրացրել:

«Մենք ընդունել ենք կառավարության առաջարկը։ Հիմա մենք բանակցում ենք ջաթերի մյուս առաջնորդների հետ, որպեսզի համաձայնության գանք նախքան բողոքի ակցիան դադարեցնելու որոշում կայացնելը»,- հայտնել է ջաթերի էթնիկ խմբի ղեկավար Յաշփալ Մալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության եւ ցուցարարների բախման հետեւանքով չորս մարդ զոհվել է, ինը լուրջ վնասվածքներ է ստացել։