Հաջորդ տարվա հունվարին իր նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո Բարաք Օբաման կարող է պայքարել նահանգներից մեկի ղեկավարի պաշտոնի համար: ԱՄՆ աշխատակազմի ղեկավարը նման հումորային հայտարարությամբ է հանդես եկել կիրակի երեկոյան՝ Սպիտակ տանը ամենամյա հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը կազմաակերպվել էր Նահանգապետերի ազգային ասոցացիայի պատվին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա իմ վերջին ընթրիքն է նահանգապետերի ասոցացիայի պատվին, համենայն դեպս նախագահի կարգավիճակում»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: Լսարանը նրա խոսքի երկրորդ մասը ընդունել է ծիծաղով ու ծափահարություններով: Եվ քանի որ այս խոսքերը նկատելի աշխուժացում են առաջացրել դահլիճում, Օբաման շտապել է վստահեցնել «Պարզապես կատակում եմ: Սա կատակ էր»: «Ուզում էի տեսնել, թե Միշելն ինչպես կարձագանքի»,- հավելել է նախագահը, նկատի ունենալով իր կնոջը: Նրա այդ ռեպլիկը ծիծաղի եւս մեկ պոռթկում է առաջացրել հավաքվածների մոտ:
Նահանգապետի պաշտոնի համար առաջադրվելու համար այս կամ այն նահանգի տարածքում բնակության տեւողությանը վերաբերող պահանջները Ամերիկայի 50 նահանգներում տարբեր են: Նման չափորոշիչները որոշվում են ոչ թե դաշնային օրենսդրությամբ, այլ հենց նահանգների նորմատիվ իրավական բազայով: Չնայած՝ ԱՄՆ-ի պատմության մեջ դեռ չի եղել նման դեպք, որ պետության նախկին ղեկավարը հետագայում որեւէ նահանգի նահանգապետ դառնա:





























