Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օրեր առաջ Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ համաձայնեցրած տեքստն ուղարկել է Թուրքիա։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը Իտալիայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, թե փետրվարի 22-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ «Սիրիայի հարցով մեր մտքերը հայտնեցի պարոն Քերրին՝ շեշտելով, որ լավ կլինի, որ Սիրիայի բանակցություններում «ընդդիմությունն» էլ մասնակցի։ Սիրիայում հարցում ամենակարեւորն այն է, որ ՌԴ-ն դադարեցնի ռմբակոծությունները»,-նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Քերրին իրենց է ուղարկել Սիրիայի հարցով Ռդ-ի հետ համաձայնեցված տեքստը։
Չավուշօղլուն հերքել է նաեւ այն լուրերը, թե Թուրքիան Սաուդյան Արաբիա հետ նախատեսել է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում։ «Մենք մաս ենք կազմել միջազգային կոալիցիայի, որն ընդգրկում է 65 երկիր։ Մենք ասել ենք, որ միայն օդային հարձակումներով ԻՊ-ի դեմ չենք կարող առնել ու անհրաժեշտ է ցամաքային գործողություն։ Սակայն Թուրքիան երբեք չի ասել, թե միայնակ ցամաքային գործողություն է նախաձեռնելու։





























