Ռազմական տեխնիկայի վերանորոգման ղազախստանյան գործարանը դուրս է գալիս միջազգային շուկա: «Սեմեյ ինժինիրինգ» ԲԸ ղազախստանյան գործարանը ծրագրում է 2016 թ. միջազգային շուկա դուրս գալ, հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ձեռնարկությունը ծրագրում է իրացնել «Տ-72» զրահամեքենաներ, «ԲՄՊ -1» հետեւակի մարտական մեքենաներ ու «ԲՏՌ-70» տեսակի թե ստանդարտ թե արդիականացված զրահատրանսպորտյորներ:
Այսօրվա դրությամբ բանակցություններ են եղել մատակարների հետ ու պայմանագրեր են կնքվել ռուսական «Ուրալվագոնզավոդ» ԲԲԸ –ի ու ուկրաինական «ՈՒկրսպեցէքսպորտ»-ի հետ, բանակցություններ են ընթանում նաեւ բելառուսական « 140 վերանորոգման գործարան» ԲԸ-ի ու «Կազիմպեկս»-ի հետ պայմանագրեր կնքելու ուղղությամբ:
Մոտակա ժամանակներս ՌԴ ԶՈւ 2016 թ. պետական պաշտպանական պատվերի շրջանակում ձեռնարկությունը կանցկացնի արտադրական ու տեխնոլոգիական գործընթացների յուրացման ու արտադրական ծրագրի մշակման աշխատանքներ:





























