Թուրքիան դրական է ընդունել, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել ծրագրի շուրջ, որով Սիրիայում փետրվարի 27-ից հրադադար պետք է հաստատվի: Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Թուրքական Haber5-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, թե այս հրադարարը չի նմանվի նախորդներին եւ իրականում ուժի մեջ կմտնի։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Սիրիայում հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին, ժամը 00:00-ին:





























