Մակեդոնիայի ոստիկանությունը Մակեդոնիայի եւ Հունաստանի սահմանին արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ցրի հարյուրավոր ներգաղթյալներին եւ փախստականներին, որոնք փորձել էին գրոհի անցնել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ը:

Գործակալության տվյալների համաձայն՝ ներգաղթյալների մի մասը ջարդել է սահմանային դարպասները, մյուս մասը նստել է երկաթգծի վրա` հրաժարվելով տեղից շարժվել եւ գնացքներին թույլ չտալով անցնել` այդպիսով պահանջելով թույլ տալ անցնել սահմանը: 

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մակեդոնիայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ ներգաղթյալներին անցնել սահմանը եւ Բալկաններով առաջանալ դեպի Եվրոպա: