Հայաստանում ադրբեջանահայ փախստականների հիմնական խնդիրը բնակարանի հարցն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը։

Նրա խոսքով՝ շատերը հանրակացարաններում են ապրում։ «Նրանք, ովքեր կարողացել են որոշ ֆինանսներ գտնել, կարողացել են հանրակացարանի իրենց սենյակում հարմարավետ պայմաններ ստեղծել։ Իսկ եթե ընտանիքը բազմանդամ է, շատ դժվար է ապրել այդ փոքրիկ սենյակում։ Հանրակացարանի պայմաններն ահավոր են հատկապես ձմռանը»,- ասել է նա։