Եթե հետեւենք Ուկրաինային, Ռուսաստանին եւ Թուրքիային, ռազմական գործողությունների ուժգնացում եւ ԵԱՀԿ անդամ պետությունների միջեւ միջադեպերի բարձր վտանգ կտեսնենք: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում առավել քան երբեւէ կարեւոր են վստահության եւ անվտանգության միջոցառումները:
«Կարեւոր տարրերից մեկը Վիեննայի փաստաթուղթն է: Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ այն պետք է զգալիորեն թարմացվի: Առաջընթացը, իհարկե, դժվար կլինի, երբ վստահության մակարդակը ցածր է: Բայց վստահ եմ, որ մեր առաջարկները կհանգեցնեն ճգնաժամի կանխմանն ու ռիսկի նվազեցմանը: Անհրաժեշտ է հետեւել Եվրոպայում սպառազինությունների եւ համագործակցության հիման վրա անվտանգության վերահսկողության երկարաժամկետ տեսլականին»,- ընդգծել է Շթայնմայերը:





























