Չինական Սիչուան նահանգում երկու «կախարդներ» կնոջը ողջ-ողջ եփել են փայտե տակառում: Այդ կերպ «մոգերը» ցանկացել են քշել սատանային եւ բուժել կնոջ հիվանդությունը, որով նա տառապել է մի քանի տարի շարունակ: Այս մասին գրում է Chinanews.com-ը:

Ճիչեր լսելով՝ համագյուղացիները վազել են կնոջ տան կողմը: Հետո նրանք բերել են տեղի երկու բնակիչների, որոնք, իբր, գերբնական ունակություններ ունեն: Վերջիններն էլ հայտարարել են, որ ճիչերը մարդկային չեն եղել, այլ կնոջ մարմնում հանգրվանած սատանայինը, եւ «դիվահարին» տակառն են մտցրել:

Երբ կնոջը վերջապես ազատ են արձակել, նրա դեմքը սեւ է եղել, եւ չի կարողացել ոտքի վրա կանգնել: Բժիշկների ժամանումից կարճ ժամանակ անց նա մահացել է:

Ըստ Lenta-ի, ոստիկանները ձերբակալել են «մոգերին»: