Ուկրաինայի ՆԳՆ ճանապարհապարեկային ծառայությունն առաջարկում է ապահովել Ուկրաինայի տարածքում ռուսական փոխադրողների տրանսպորտային միջոցների վճարովի ուղեկցումը: Այս մասին ասվում է Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ռուսաստանյան ասոցացիայի կայքում:
«Այս պահին Ուկրաինայի տարածքում մեկ տրանսպորտային միջոցի ուղեկցման արժեքը՝ մեկնման կետից մինչեւ ժամանման կետ, անկախ այն շրջանների քանակից, որոնցով անցնում է երթուղին, 1170 ուկրաինական գրիվեն է կազմում»,- նշված է հաղորդագրության մեջ:




























