ՀՀ իրավապահ մարմինները ըստ էության առայսօր ոչ մի փաստացի նյութ չեն ուսումնասիրել 2008 թ. Երեւանի կենտրոնում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողներին մարտի 1-ին հատնել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջանգիրյանը:
Նրա խոսքով, չկա նաեւ իշխանությունների իրավական գնահատականը այն մասին՝ արդյոք Զինված ուժերի մասնակցությունը ներքաղաքական հակամարտությանը իրավաչափ էր: «Չկա նաեւ եզրակացութուն ապօրինի զինված խմբավորումների մասնակցության մասին: Պարզված չէ հանցագործության վայրում հայտնաբերված մի քանի հարյուր փամփուշտների ծագումը: ՀՀ հատուկ քննչական ծառայութունը հայտարարել է, որ փամփուշտները չեն նույնականացվել՝ ընդ որում նույնիսկ նրանք, որոնք հանվել են 3 սպանվածների դիերից»,- նշել է Ջանգիրյանը:
Հիշեցնենք, որ իշխանություն- ընդդիմություն դիմակայության հետեւանքով՝ 2008 թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում 8 ցուցարար ու Ներքին զորքերի 2 զինվորական է սպանվել: Այդ սպանությունների համար ոչ ոք առայսօր չի պատժվել:





























