Բելառուսը մարտի 1-ից նվազեցրել է ԵՏՄ մաքսային տարածքում նավթի եւ նավթամթերքի արտահանման տուրքերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։

Հումքի արտահանման տուրքի դրույքը 52 դոլարից կդառնա 39.5 դոլար մեկ տոննայի դիմաց։ Անմիջական զտման բենզինի տուրքը 36.9 դոլարից կդառնա 28 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ ապրանքային բենզինը՝ 31.7 դոլարից 24 դոլար մեկ տոննայի համար։

Հաղորդվում է, որ թեթեւ եւ միջին թորումների տուրքը կկազմի15.8 դոլար մեկ տոննայի դիմաց։ Նույն տուրքը կլինի նաեւ դիզելային վառելիքի, բենզոլի, քսուքային եւ այլ յուղերի համար։

Նախորդ անգամ արտահանման տուրքերը նվազել էին 2016թ. փետրվարին։