Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները եւ Եվրասիական տնտեսական միության անդամները տնտեսական մայրցամաքային գործընկերության մասին համաձայնագիր են պատրաստում։ Այս մասին Մոսկվայում առաջին ռուս-չինական շինարարական համաժողովում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ 2015թ. դեկտեմբերին ՇՀԿ ղեկավարների խորհրդում ղազախստանցի գործընկերների կողմից կազմակերպության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին գաղափար էր հնչել։ «Մենք չինական պատվիրակության հետ ոչ միայն ընդունել ենք այդ գաղափարը եւ զարգացրել ենք այն հետեւյալ կերպ. փաստացիորեն մենք հիմա մոտեցումներ ենք մշակում տնտեսական մայրցամաքային գործընկերության, ՇՀԿ շրջանակներում համապարփակ պայմանագիր կնքելու համար»,- ասել է նա։




























