Մալավիում ամբոխը ինքնադատաստան է տեսել 7 մարդու նկատմամաբ եւ ողջ-ողջ այրել նրանց։ Նրանց սպանել են կախարդության մեջ կասկածելու համար, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Le Figaro թերթը։

Հանցագործները կարծել են, որ իրենց համաքաղաքացիներից 7-ը մարդկային ոսկորներ են տեղափոխում, որոնք հաճախ օգտագործում են տեղում մոգական ծիսակարգերի համար։

«Նրանք պարզել են, որ իրենց զոհերը մարդկային ոսկորներ են տեղափոխում։ Ամբոխը նրանց վրա բենզին է լցրել եւ այրել»,- ասել է  Մալավիի  հարավային Նսանիեյի շրջանի ոստիկանության ներկայացուցիչը։

Նշենք, որ աֆրիկյան երկրներում մարդու մարմնի մասերով կախարդությունը գործնականում կիրառություն ունի։