Ֆինլանդիայում հնարավոր է դարձել համացանցով հանցագործություն պատվիրելը: Ինչպես նշվում է, դա հնարավոր է անել այսպես կոչված անանուն ցանցերում: Այդ մասին պատմել է պետական դատախազ Մատտի Նիսսինենը, տեղեկացնում է  Yle-ն:  

Նրա խոսքով, համացանցում հնարավոր է, օրինակ, փողի լվացման կամ վնասակար ծրագրի ստեղծման ծառայություններ պատվիրել: Վճարումները հաճախ ընդունվում են վիրտուալ արժույթով: 

Նիսսինենն իշխանություններին կոչ է անում ակտիվորեն հետեւել միջազգային հանցավորության նոր ձեւերի զարգացմանը: 

Պետական դատախազի տեղեկության համաձայն, անանուն ցանցերում հնարավոր է գնել փողի լվացման ծառայություններ, թմրանյութ եւ նույնիսկ սպանություն պատվիրել: