Առնվազն երկու մարդ է զոհվել չորեքշաբթի Աֆղանստանի հարավարեւելքում Ջելալաբադ քաղաքում Հնդկաստանի հյուպատոսարանի մոտ կատարված փոխհրաձգության ու պայթյունի հետեւանքով:Այս մասին հայտնում է «Փաժվակ» գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պայթյունից հետո անվտանգության ուժերը կրակ են բացել հարձակվողների ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով վիրավորում է ստացել 19 մարդ, Հնդկաստանի հյուպատոսարանի ոչ մի աշխատակից չի տուժել: