Բրազիլական Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանու խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Արցախի Ստեփանակերտին ու Ֆրանկու-դա Ռոշան քույր-քաղաքներ հռչակելու մասին որոշմանը՝ նրանց միջեւ բարեկամական կապեր հաստատելու նպատակով:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կհանդիսանա տարբեր ծրագրերի իրականացման եւ համաձայնագրերի կնքման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջեւ սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը:
Որոշման նախագիծը ներկայացրել է ավագանու խորհրդի անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվան եւ հաստատվել քաղաքապետ Ֆրանսիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից:
Ֆրանկու-դա-Ռոշան գտնվում է բրազիլական Սան Պաուլու քաղաքում: Այն շուրջ 145 հազար բնակչություն ունի:





























