Բուլղարիայի իշխանությունները երկրի օսմանյան լծից ազատագրմանը նվիրված տոնակատարություններին հրավիրել են Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանին` հրավեր չուղարկելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով The Bulgarian Times-ին:

Հաղորդագրության մեջ ասված է, որ իշխանության նման որոշման պատճառը դարձել է Թուրքիայի հետ քաղաքական մերձեցումը: Ինչպես նշվում է, գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Բուլղարիայում ավելի շատ թուրք զինվոր է զոհվել, քան ռուս: 

1396-ից 1878-ին Բուլղարիան Օսմանյան կայսրության կազմի մեջ էր մտնում: 1877–1878-ի Ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի արդյունքում Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ ստորագրվեց Սան-Ստեֆանոյի համաձայնագիրը, եւ Բուլղարիան անկախություն ստացավ: Բուլղարիայում այդ օրն ազգային տոն է: