Աֆղանստանի բանակն ու անվտանգության ուժերը երեկ երկրի տարբեր հատվածներում ռազմական գործողությունների ընթացքում առնվազն  50 գրոհային են ոչնչացրել,  44-ը վիրավոր է, տեղեկացնում է Sputnik գործակալությունը` վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության հայտարարությունը

Գերատեսչությունը հայտնում է, որ 11 գրոհային ձերբակալվել է: 

Աֆղանստանի բանակի երկու զինվորական զոհվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում, ասված է հայտարարության մեջ: 

Այն շրջանների թվում, որոնցում գործողություններ են իրականացվել, նախարարությունը նշում է Աֆղանստանի հյուսիս-արեւելքում Բագլանի նահանգը. այնտեղ   15 գրոհային է ոչնչացվել, այդ թվում` հրամանատարներից մեկը: Գործողություն է իրականացվել նաեւ Բադաշխանի նահանգում, որտեղ 12 գրոհային է վերացվել: Բացի այդ, գրոհայիններ են ոչնչացվել  Ուրուզնի, Փարվանի եւ Գիլմենդի նահանգներում: