Բելգիայի երկաթուղային կայարաններում որպես հակաահաբեկչական միջոց՝ լրացուցիչ տեսախցիկներ կտեղադրեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Contact-ը։
Բելգիայի իշխանությունները նախատեսում են միջազգային հաղորդակցության կայարաններում մետաղորսիչների շրջանակներ եւ ուղեբեռի սքաներներ տեղադրել։ Ընդհանուր առմամբ հակաահաբեկչական լրացուցիչ միջոցառումների համար կհատկացվի 17 մլն եվրո, հայտնել է բնակչության շարժի հարցերով նախարար Ժակլին Գալանը։
Ներկայում Բելգիայի եւ Ֆրանսիայի ոստիկանները միջազգային երթուղու գնացքների համատեղ պարեկություն են իրականացնում։





























