Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը հայտնել է, որ 2000թ.-ից ի վեր հանցավոր խմբերը թմրանյութերի վաճառքից մոտ 4 տրլն դոլար եկամուտ են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Աֆղանստանում եւ Լատինական Ամերիկայում ամեն տարի արտադրվում է հերոին եւ կոկաին, որի արժեքը 50 տոկոսով գերազանցում է ողջ համաշխարհային քրեական շրջանառությունը, ինչը վերջին 16 տարիների ընթացքում հանցավոր ցանցերին 4 տրլն դոլարի եկամուտ է բերել»,- ասել է նա։