ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին կալանավորելու կոչ պարունակող հանրագիրը ավելի քան 70 հազար ամերիկացի է ստորագրել: Ինչպես հայտնում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, հանրագրի հեղինակները համարում են, որ Քլինթոնը խախտել է նախընտրական քարոզչության կանոնները:

Ամերիկացիների դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ Բիլ Քլինթոնը փրայմերիզի նախօրեին հայտնվել է Մասաչուսեթս նահանգի երեք ընտրատեղամասերում: Ականատեսները հայտնում են, որ նա մտել է ընտրատեղամաս, զրուցել աշխատակիցների հետ ու նույնիսկ լուսանկարվել նրանց հետո: Եվ չնայած նահանգի իշխանությունները այդ գործողությունները անօրինական չեն համարել, ընտրողները վստահ են, որ նախկին նախագահը խախտել է քարոզչության կանոնները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Մասաչուսեթս նահանգի օրենքներում նշված է, որ ընտրատեղամասից 150 ֆուտ տրամագծով քարոզչությունն արգելված է,- նշված է հանրագրի տեքստում,- Բիլ Քլինթոնը զուտ քարոզչություն չէր անում քվեարկության վայրի մոտ՝ լուսանկարն ու տեսագրությունը ցույց են տալիս, որ նա սեղմում էր ընտրատեղամասի աշխատակիցների ձեռքերը ու ողջունում նրանց շենքի ներսում»:

Հանրագիրը ստորագրածների թիվն արդեն գերազանցել է 73 հազարը: